211652_close_icon
views-count2684 դիտում article-date 18:56 15-02-2021

Մենք արժանի ենք իշխանություն ունենալու, բայց իշխանությունն արժանի չէ այսպիսի ժողովուրդ ունենալու, մենք արժանի ենք լինել անկախ և ազատ. Վազգեն Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Մենք պատերազմում ունեցել ենք սարսափելի պարտություն, ոմանք ասում են՝ խեղճ նիկոլն ի՞նչ աներ, մեկ է, պատերազմը լինելու էր, պարտվելու էինք, ասում եմ՝ բազմաթիվ ապացույցներ կան, թե պատերազմում ինչե՞ր են տեղի ունեցել, և ի՞նչ կարելի էր անել, որ պատերազմը չսկսվեր. այսօր Երևանի Ազատության հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Պատերազմը վերջացավ, զինադադարի պայմանագիր կնքվեց, դրանից հետո թուղթ ստորագրվեց, որ մեր զորքը Կուբաթլուն, Զանգելանը թողեց, 10-12 կմ առաջ էինք, որից հետո Սյունիքի սահմանում ունեցանք պրոբլեմներ: Պատկերացրեք Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, ի՞նչ է լինելու Հայաստանում՝ մի ղեկավար, որ ման է գալիս զրահաբաճկոնով, տասնյակ մեքենաներով, և անընդհատ հավաքում է ոստիկաններին, երկրի ղեկավար, որ արտաքին աշխարհի հետ խոսելիս խեղճացած վիճակում է, ի՞նչ իրենից պահանջել»,- նշեց նա:

Վազգեն Մանուկյանն ընդգծեց, որ 1988 թվականին Ազատության հրապարակը եղել է շտաբ, և հիմա էլ պետք է ժողովրդի հետ անմիջական կապ ստեղծվի:

Հարցին, թե երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ մասնակցելու է ընտրություններին, Դուք նախաձեռնությամբ հանդես եկաք, արդյո՞ք շարժմանը հարող ուժերը միասնական չեն, Մանուկյանը պատասխանեց, որ շարժման ուժերը միասնական են, սակայն երբ պարզվեց, որ կա գաղտնի պայմանագիր, ըստ որի, մենք հանձնում ենք մեր հողերը, դրան պետք էր արագ արձագանք տալ և այդ պատճառով նա նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը:

Քաղաքացին դիմելով Վազգեն Մանուկյանին հարցրեց՝ այս շարժման համար տվել ենք 5-6 հազար զոհ, սերունդ ենք կորցրել, հող ենք ծախել, արդյո՞ք արժանի ենք իշխանություն ունենալու, երբ ժողովուրդը չի մասնակցում շարժմանը, արժանի՞ ենք ազատ, անկախ հայրենիք ունենալու, Վազգեն մանուկյանը պատասխանեց.

«Մենք արժանի ենք իշխանություն ունենալու, բայց իշխանությունն արժանի չէ այսպիսի ժողովուրդ ունենալու, մենք արժանի ենք լինել անկախ և ազատ, իսկ թե ինչու մարդկանց զգալի մասը չի գալիս՝ Արցախյան շարժման՝ 1988 թվին, մենք ասում էինք համաժողովրդական շարժում, Ձեր կարծիքով, ո՞ր մասն էր գալիս հրապարակ, գալիս էր 40-50 հազար մարդ, և եթե ժողովրդից հարցում անեինք, կարող էին անտեղյակ լինել»:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը, որ 2018 թվին հեղափոխության ժամանակ գալիս էր մի քանի տասնյակ հազար, ընտրության ժամանակ էյֆորիայի պայմաններում, քվեարկեցին ընտրողների ամբողջ թվի 35 տոկոսը, շատերը քվեարկում էին, որովհետև հասարակական կարծիք էր ստեղծված, եթե Նիկոլին դեմ ես, ուրեմն ազգի թշնամի ես. «Այնպես որ, ժողովուրդը կարող է տանը նստած լինի և համաձայն լինի այն մարդկանց հետ, ովքեր մղում են պայքարի: Մեր ժողովուրդը հիմա ընկճված է և հասկանում է, որ սա ապագա չունի, բայց մյուս կողմից տեսնում է, որ տասնյակ հազարավոր մարդիկ պայքարում են իր ապագայի համար»: 

Հարցին, եթե արտահերթ ընտրություններ լինեն մասնակցելո՞ւ է ընտրություններին, Վազգեն Մանուկյանը պատասխանեց՝ բացառվում է, քանի որ այս իշխանությունը լեգիտիմ չէ և իրավունք չունի ընտրություն անցկացնելու և համոզված է, որ ընտրությունները կեղծվելու են: Իր կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն ընտրությունների կգնա այն դեպում, երբ համոզված լինի, որ վերաարտադրվում է:  

«Պատերազմի ժամանակ մեր ժողովրդին զրկեցին իրավունքից՝ ազատ խոսքից, 92 թվին պատերազմի ժամանակ մենք գիտեինք, որ գյուղն ենք թողել, ուր ենք նահանջում, երբ ենք առաջ գնում, նույնիսկ 92 թվականին՝ պատերազմի ամենաթեժ  պահին, այս հրապարակում տեղի էին ունենում հանրահավաքներ, և մենք գնում էինք իշխանությունների հետ բանակցությունների և այն, որ իրավիճակը փոխվեց՝ խոսքի ազատության լիակատար կատարումն էր: Ցանկացած պահ, երբ խոսքի ազատությունից զրկում են, նշանակում է երկրին վտանգ է սպառնում: Եթե պատերազմի ժամանակ մամուլի խոսքը չփակեին պատերազմը սենց վատ չէր վերջանա, ընթացքում որոշումներ կընդունվեին: Խոսքի ազատության սահմանափակումը կործանարար է երկրի համար, ես չեմ ասում ֆեյքերի մասին, իրական խոսքը պետք է հասնի ժողովրդին»,- եզրափակեց նա: 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր