Կոնտեն և Մարտինեսը կատակով բռնցքամարտել են՝ հարթելով իրենց կոնֆլիկտը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսն ու գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հումորային բռնցքամարտի մենամարտ են կազմակերպել, հայտնում է ներաձուրիների ինստագրամյան էջը: Մարտը վարել է Ռոմելու Լուկակուն:
Երեկ Ա Սերիայի 36-րդ տուրի շրջանակում «Ինտերը» 3-1 հաշվով հաղթեց «Ռոմային»: Լաուտարո Մարտինեսը 1-ին խաղակեսի միջնամասում խաղադաշտ դուրս եկավ, իսկ երկրորդ խաղակեսում հակառակ ուղղությամբ փոխարինվեց, ինչը դուր չեկավ ֆուտբոլիստին և արդյունքում կոնֆլիկտ առաջացավ մարզչի ու խաղացողի միջև: