Օբաման կատակով Հիլարի Քլինթոնին անվանել է «ապագա նախագահ»
Սպիտակ Տանը կազմակերպված Լրագրողների ասոցիացիայի ավանդական ընթրիքի ժամանակ ՄԱՆ նախագահ Բարաք Օբաման կատակով երկրի նախկին պետքարտուղար և ներկայիս նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին անվանել է իր շարունակողը, հաղորդել էABC-ն:
«Հաջորդ տարի մեկ այլ մարդ է նստելու այստեղ, նույն տեղում, պետք է միայն կռահել, թե ով է լինելու նա»,-ասել է Օբաման:
ԱՄՆ նախագահի հետ Ասոցիացիայի անդամների ընթրիքը ամեն տարի է կազմակերպվում և արդեն ավանդական է դարձել: Այն կրում է ոչ պաշտոնական բնույթ, որտեղ սեղանի շուրջ մեկը մյուսի հետ տարբեր կատակներ են անում: