211652_close_icon
views-count1959 դիտում article-date 18:38 25-01-2022

Երևանի «Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի

Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Էդգար Թորոսյանը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

6-ամյա մասնագետը Երևանի «Արարատ»-ում է աշխատում 2017 թվականից: Այդ մրցաշրջանում Թորոսյանը եղել է Արկադի Անդրեասյանի օգնականը: 2019-ին գլխավորել է «Արարատ-2»-ը: 2020-21թթ. մրցաշրջանից սկսած ընդգրկված էր Վարդան Բիչախչյանի մարզչական շտաբում:

2020 թվականին ստացել է ՈՒԵՖԱ-ի Պրո կարգի մարզչական արտոնագիր։

Էդգար Թորոսյանի մարզչական շտաբում են ընդգրկվել «Արարատ»-ի նախկին ֆուտբոլիստներ Ռաֆայել Սաֆարյանն ու Ալեքսանդր Պետրոսյանը: Դարպասապահների մարզիչն է Էդիկ Երիցյանը:

Նմանատիպ նյութեր