«Արարատը» նոր դարպասապահ ունի
«Արարատը» պայմանագիր է ստորագրել 28-ամյա դարպասապահ Արամ Հայրապետյանի հետ, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
ՀՀ Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության առաջին կեսում 192 սմ հասակ ունեցող Հայրապետյանը պաշտպանում էր Երևանի «Բանանցի» դարպասը:
Նախկինում փորձառու դարպասապահը հանդես է եկել Ռուսաստանի «Սոչի-04», «Կուզբաս» և «Սմենա» թիմերի կազմում: