211652_close_icon
views-count1855 դիտում article-date 16:05 09-02-2025

«Արարատը» նորեկ ունի․ ֆրանսիացի պաշտպան Մարվին Էվունա Էտունդին միացել է ակումբին

2025 թվականին «Արարատի» առաջին նորեկն է ֆրանսիացի պաշտպան Մարվին Էվունա Էտունդին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

2001 թվականի ապրիլի վեցին ծնված ֆուտբոլիստն «Արարատի» հետ պայմանագիր է ստորագրել հաջող փորձաշրջանից հետո:

Էվունան հանդես է եկել «Հավրի» երիտասարդական թիմերում, ֆրանսական «Նյոր 2» և «Ռոան Լ՛Էտապ» ակումբներում, իսկ նրա վերջին թիմն էր բելգիական «Վիրտոնը»: Մարվին Էվունան «Արարատում» հանդես կգա 92 համարի մարզաշապիկով:

Նմանատիպ նյութեր