211652_close_icon
views-count1953 դիտում article-date 14:59 15-01-2023

Սաղ պարերը պարել էին, հիմա էլ ուկրաինացի միջին մարզիչ Պետրակովին նշանակում են Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ. Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է. «Հայաստանի հավաքականի լավագույն մարզիչը Վարդան Մինասյանն է,իսկ ֆեդերացիայի նախագահ՝ Ռուբեն Հայրապետյանը։

Սաղ պարերը պարել էին,հիմա էլ ուկրաինացի միջին մարզիչ Պետրակովին նշանակում են Հայաատանի հավաքականի գլխավոր մարզիչ։
Օտարամո՞լ ու այդքա՞ն…

Ի՞նչ պետք է անի Պետրակովը,որ մեր հայ մարզիչները չեն կարող։
Եղիշե Մելիքյան,Կարեն Բարսեղյան,Վարդան Բիչախչյան…
Վարդան Մինասյանի մասին էլ կլռեմ։
Պետրակովին տեսել ենք էլի…
Ուկրաինան նրա գլխավորությամբ դուրս մնաց անցումային խաղերի ժամանակ։
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պատմության լավագույն մարզիչը Վարդան Մինասյանն է,իսկ ֆեդերացիայի նախագահ ՝Ռուբեն Հայրապետյանը։
Նրանց ղեկավարությամբ Հայաատանի հավաքականը Սլովակիա 4-0,Դանիա4-0,Հս.Մակեդոնիա 4-1 հաղթում էր,Իտալիայի հետ 2-2 էր խաղում։
Ու խաղում էր,այլ ոչ թե «ավտոբուս» էր կատարում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր