21681 դիտում
13:28 18-01-2022
Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Շագոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 16-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Այդ օրը՝ ժամը 18:15-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 29-ամյա Ղևոնդ Հ.-ի վարած Opel մակնիշի և Երևանի բնակիչ, 33-ամյա Հերմինե Ղ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ղևոնդ Հ.-ի ուղևորներ, 47-ամյա Իրինա Պ.-ն, 19-ամյա Վարդուհի Պ.-ն, 51-ամյա Ռուզան Ս.-ն և Հերմինե Ղ.-ի ուղևոր, 34-ամյա Գայանե Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայութան Երևանի գնդի 2-րդ գումատակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+