19403 դիտում
11:44 17-02-2023
Ավտովթար Երևանում․ բախվել են Mercedes-ն ու Opel-ը. Mercedes-ը բախվել է բետոնե հենապատին, Opel-ն էլ կոտրել է ծառն ու բախվել կայանված Nissan-ին․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Ռուբինյանց և Դրոյի փողոցների խաչմերուկում, ժողովրդին հայտնի՝ Զեյթունի շատրվանների մոտ բախվել են Երևանի բնակիչներ 20-ամյա Լևոն Դալլաքյանի վարած Mercedes C280 մակնիշի և 65-ամյա Սուրեն Հովհաննիսյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամնատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Արմեն Սարգսյանն ու պարեկ Ռոբերտ Ապրեսյանը։
Բախման հետևանքով Mercedes-ը բախվել է բետոնե հենապատին, իսկ Opel-ն էլ բախվել է ծառին կոտրել այն, ապա առաջ ընթացել և բախվել Երևանի բնակիչ 55-ամյա Մխիթար Ղասաբօղլյանի կողմից ճանապարհի թուլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի ավտոմեքենային։
Վթարի մասին Պարեկային Ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Ա․ Համզոյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Վթարի մասին տեղեկանալով, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի հանձարարականով՝ դեպքի վայր են ժամանել թաղապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները, ովքեր արդեն աշխատանքներ են իրականացնում վնասված բետոնե հատվածը վերանորոգելու և տապալված ծառի տեղում նոր ծառ տնկելու ուղղությամբ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+