Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում
Հունվարի 16-ի ցերեկն առանձին շրջաններում, 19-ին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:
Հունվարի 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը 16-18-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով: 
Երևան քաղաքում
Հունվարի 16-ի ցերեկը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 19-ին, 20-ի գիշերը սպասվում է ձյուն։