2015 դիտում
19:56 14-01-2022
Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզային փրկարարական վարչություններն ամփոփել են 2021-ը
Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների կողմից 2021 թվականի ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ են ներկայացրել ՄՓՎ պետերը, նիստը վարել է ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը:
2021թ. ընթացքում Արարատի մարզում գրանցվել է 1306 արտակարգ դեպք և պատահար, որի հետևանքով զոհվել է 32, տուժել՝ 414 մարդ: Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 666 ահազանգ: Անտառային և բուսածածկ տարածքներում հաճախակի ծագած հրդեհներին օպերատիվ արձագանքելու նպատակով մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներն իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հետ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում ուսումնասիրվել են արգելոցի ճանապարհները, անցանելիությունը, տեղամասերում տեղադրված ջրի բաքերը և անհրաժեշտության դեպքում օգտագործման հնարավորությունները։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքի քարտեզագրման, արգելոցում հնարավոր հրդեհների դեպքում կապի միջոցների արդյունավետ օգտագործման համար համապատասխան միջոցառումների իրականացման ուղղությամբ։ Ուսումնասիրության ընթացքում կիրառվել է անօդաչու թռչող սարք։ Արարատի մարզում տեղադրվել են 57 հրշեջ հիդրանտներ և 87 ջրաղբյուրներ:
Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից սպասարկվող վարչական տարածքում 2021 թվականի ընթացքում գրանցվել է 633 արտակարգ դեպք և պատահար, որի արդյունքում զոհվել է 13 քաղաքացի, տուժել՝ 151-ը: Գրանցված դեպք-պատահարներից 240-ը տեխնածին են, 77-ը՝ տարերային, 316-ը՝ սոցիալ-կենցաղային: Մարզի միջպետական ճանապարհների վտանգավոր հատվածներում իրականացվել են հարկադիր քարաթափումներ: Բնակչության պատսպարման կազմակերպումն ու իրականացումն ապահովելու, ինչպես նաև պատսպարման հաշվարկները ճշգրտելու նպատակով ուսումնասիրվել են 797 մասնավոր տների, 74 բազմաբնակարան շենքերի, 28 կազմակերպությունների նկուղներ և 2 ստորգետնյա անցումներ:
Մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից թվով 44 ծառայողներ մասնակցել են Սյունիքի մարզի «Արևիք» ազգային պարկում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին: Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 161-րդ կմ-ում ծավալվել է տաքացման հենակետ, որտեղ իրականացվում է շուրջօրյա հերթապահություն:
Համագործակցելով համայնքապետարանների հետ՝ աշխատանքներ են տարվել նոր ազդարարման սարքավորումներ ձեռք բերելու և տեղադրման ուղղությամբ. 2021 թվականի ընթացքում ձեռք է բերվել 18 հատ շչակ: Տեղադրվել է 14 հիդրանտ և 2 ջրածորակ:
2021թ.-ի ընթացքում Սյունիքի մարզում գրանցվել է 750 արտակարգ դեպք և պատահար, որից 682-ը տեխ¬նածին, 68-ը՝ տարերային: Զոհվել է 24, տուժել՝ 115 մարդ: 2021թ-ի ընթացքում մարզում գրանցվել են 389 հրդեհի դեպքեր, ամենախոշորը՝ «Արևիք» ազգային պարկի տարածքում:
Մեկ տարվա ընթացքում քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործման համար անց են կացվել հակաճառագայթային թաքստոցների ինժեներատեխնիկական նորմերին համապատասխանության ուսումնասիրություններ:
Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրում ծավալվել է ժամանակավոր հենակետ՝ հնարավոր արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու և քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ իրականացնելու, ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով: Թարմացվել են մարզի տարածքում առկա ջրամբարների, կապտաժների, թունելների, կամուրջների և այլ շինարարական կառույցների վերաբերյալ տվյալները:

Նմանատիպ նյութեր
1803 դիտում
19:02 21-01-2020
Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունը ամփոփել է տարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1201 դիտում
20:41 21-12-2023
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն այցելել է ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչություն
Այս բաժնից
916 դիտում
10:37 22-11-2024
ԲՏԱ նախարարը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել
847 դիտում
09:58 22-11-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ
775 դիտում
09:42 22-11-2024
Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան