211652_close_icon
views-count5049 դիտում article-date 13:06 13-01-2022

Այսօր Հայաստանում 1 մլն հեկտարից ավելի արոտավայրեր կան, որոնց 80 տոկոսը չի օգտագործվում. Փաշինյան

Այսօր Հայաստանում 1 մլն հեկտարից ավելի արոտավայրեր կան, որոնց 80 տոկոսը չի օգտագործվում: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն անասնապահությամբ չենք զբաղվում այդ տարածքներում: Դրա հիմնական պատճառը նորմալ ճանապարհների բացակայությունն է, եւ հիմա այս ծրագրերով մենք խրախուսում ենք, որ ճանապարհային ցանց ձեւավորվի դեպի արոտավայրեր, որ գնալ-գալը ինքնարժեքի մեջ շատ մեծ բաղադրիչ չկազմի, ներդրումային հետաքրքրություն առաջացնենք»,- ասաց նա՝ անդրադառնալով օրենադրական փոփոխությանը, ըստ որի արոտավայրեր տանող ճանապարհների կառուցմանը պետությունը կաջակցի սուբվենցիոն ծրագրերով:

Փաշինյանն ընդգծեց, որ պետք է սուբվենցիոն ծրագրերը հնարավորինս շուտ քննարկվեն եւ որոշումներ կայացվեն, որ շինարարության սեզոնի մեկնարկին այդ ծրագրերն արդեն սկսեն:

Նմանատիպ նյութեր