1952 դիտում
08:14 30-10-2015
Հայաստանի տնտեսությունն այսօր շնչահեղձ Է լինում. հարկային մուտքերի 65 տոկոսը ապահովում է հարկ վճարող տնտեսվարողների 1 տոկոսը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանի հարկային ծառայության հրապարակած տվյալներից պարզվում Է, որ Հայաստանի հարկային մուտքերի 65 տոկոսը ապահովում է հարկ վճարող տնտեսվարողների 1 տոկոսը։ Այսինքն՝ Հայաստանում շրջանառվող գումարների առնվազն երկու երրորդը եւս տնտեսվարողների վերը նշված մեկ տոկոսն է տնօրինում։ Ի դեպ, շրջանառվող գումարների մեջ են մտնում նաև արտերկրից եկող տրանսֆերտները, քանի որ այդ գումարները ևս, ի վերջո, հայտնվում են նշված «ընտրյալների» գրպաններում։ Հենց այս փաստն Է պատճառը, որ Հայաստանի տնտեսությունն այսօր շնչահեղձ Է լինում։
Հայաստանում ոչ մի տնտեսվարող այսօր չի կարող զարգանալ, եթե ուղղակի կամ անուղղակի կապված չէ նշված մեկ տոկոսի սեփականատերերի հետ։ Սակայն իրավիճակի ողբերգությունն այն է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը, ներկա իշխանությունների պայմաններում ոչ էլ նշմարվում են, քանի որ իշխանություն ասվածը՝ անձերի տեսքով, հենց նույն այդ մեկ տոկոսի սեփականատերերն են»։
Նմանատիպ նյութեր
19274 դիտում
10:39 29-03-2022
«Նախարարությունը մեզ շնչահեղձ է անում»․ նոր օրենքը՝ պատուհաս տնտեսվարողների գլխին․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»