109760 դիտում
18:25 11-01-2022
Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. Մասիսում ամուսինը գալով տուն հայտնաբերել է կնոջ ու դստեր դիերը, ժամանել են մարզի ու տարածքի ոստիկանապետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս կայարանի 12 շենքի բնակարաններից մեկում դիեր կան։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ոստիկանության Մասիսի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի և Մասիսի քննչական բաժնի պետ Անդրեասյանի, ավագ քննիչ Արթուր Բաբայանի գլխավորությամբ։
Հաշվի առնելով դեպքի հանգամանքները՝ ժամանել է նաև Արարատի մարզի դատախազի տեղակալ Գասպարյանը։
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են մոր և դստեր դիերը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ոստիկանության Մասիսի բաժնի ՊՊԾ ծառայողները՝ ավագ ոստիկան Գևորգ Համբարձումյանի գլխավորությամբ սահմանազատել են տարածքը, որպեսզի դեպքի վայրում աշխատեն քննիչներն ու փորձաքրեագետը։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։ Քննիչի որոշմամբ էլ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներին տանը հայտնաբերել է ամուսինը, ով գալով տուն՝ կնոջը՝ 47-ամյա Աննա Մ-ին և աղջկան՝ 27-ամյա Արփինե Ե-ին, հայտնաբերել է մահացած, ապա ահազանգել է «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղից ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է մահը, որից հետո բժիշկները տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Մասիսի բաժին։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+