4906 դիտում
16:06 26-12-2015
Արարատի բնակիչ Օֆիկի ամուսինը ուշ է տուն եկել, ինքն է ծեծ կերել, դստեր հետ վիճաբանել է ամուսինը, էլի նրան է ծեծել, մեկ անգամ էլ հավերին լողացնելու պատճառով է ծեծվել
52-ամյա Վարդան Գագիկի Վլասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, երբ դստեր` Արշալույս Վլասյանի հետ իրենց անասնագոմում լողացրել են հավերին, մոտեցել է կինը` Օֆիկ Բարսեղյանը և պահանջել է դուրս գալ անասնագոմից: Իրենք հրաժարվել են և այդ պատճառով վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում Վարդան Վլասյանը ոտքերով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Օֆիկ Բարսեղյանին և ձախ ազդրի, ձախ սրունքի արյունազեղումների ձևով:
Բացի այդ, մեկ այլ օր էլ Վ. Վլասյանը ուշ տուն վերադառնալու պատճառով Վանաշեն գյուղի իրենց տանը վիճաբանել է կնոջ` Օֆիկ Բարսեղյանի հետ, որի ընթացքում բռունցքով և ոտքերով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրան և պատճառել ֆիզիկական ցավ:
Դրանից հետո էլ Վարդանը, տեսնելով, որ գյուղի իրենց տանը կինը` Օ. Բարսեղյանը և դուստրը` Ա. Վլասյանը, վերջինիս անձնագրի պատճառով վիճաբանում են իրար հետ, միջամտել է և ոտքերով դիտավորությամբ հարվածներ հասցրել Օ. Բարսեղյանի ոտքերին` ձախ ծնկահոդի հետին մակերեսի թվով 1 հատ, ձախ սրունքի թվով 2 հատ արյունազեղումների ձևով` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
6971 դիտում
23:33 27-07-2015
Քնից արթնացնելու համար 19-ամյա զինծառայող Հայկը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել պետին եւ ծեծվել նրան կողմից
15104 դիտում
16:52 07-05-2016
Ամուսինը կնոջը տուն տանելու համար ծեծել է նրան եւ ոչ միայն
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»