211652_close_icon
views-count31967 դիտում article-date 21:11 06-01-2022

Փրկարարները՝ հավատարիմ իրենց կոչմանը, 82-ամյա վատառողջ կնոջը մեծ դժվարությամբ շենքի երրորդ հարկից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամնը 12:55-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Թումանյան փողոցի շենքերից մեկը, որի բնակիչը վատառողջ է և բժիշկները չեն կարող նրան երրորդ հարկից իջեցնել:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 16 փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր մեծ դժվարությամբ կարողացել են վատառողջ, 82-ամյա կնոջը իջեցնել երրորդ հարկից և մոտեցնել շտապօգնության ավտոմեքենային:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր