Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Էլնոր» ընկերության բեռնատար «Գազել»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. «Գազել»-ը շրջել է բետոնե պաշտպանիչ պաշտնեշն ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցե Կոտայքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում Եղվարդ-Աբովյան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Զովունի վարչական տարածքում՝ ջերմոցների խաչմերուկում, բախվել են բեռնատար «Գազել»-ն ու «ՎԱԶ 2107»-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:
Բախման հետևանքով բեռնատար «Գազել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին տեղադրված 2 բետոնե պաշտպանիչ հենասյուներին, որոնցից մեկը շրջել է ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և օրվա պատասխանատու, վաշտի հրամանատար Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ:
Պարեկները սահմանազատել են տարածքը:
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը:
Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի և ավագ քննիչ Անի Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բեռնատար «Գազել»-ը պատկանում է «Էլնոր» ընկերությանը:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։