211652_close_icon
views-count16024 դիտում article-date 19:18 03-05-2023

Արտակարգ դեպք Արզնիի ձորում. փրկարարները, վտանգելով իրենց կյանքը, մեծ​ դժվարությամբ Արզնի ձորից վիրավոր կնոջը պատգարակով մոտ 600 մ դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն 1.5 ժամ է ՀՀ Ներքին գործերի նախարարության ​ փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 խմբի փրկարարները՝ խմբի պետ Սարգիս Բիձյանի և ՓԾ Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հովսեփյանի գլխավորությամբ,​ մեծ դժվարությամբ Նուռնուս-Լուսակերտ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Արզնի ձորի, անանցանելի հատվածից պատգարակով դուրս են բերում անօգնական կնոջը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուռնուսի ամառանոցների հարևանությամբ գտնվող Արզնի Ձորում քաղաքացին գնացել է սիբեխ հավաքելու և ստացել է մարմնական վնասվածք և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ:

Օպերատիվորեն ժամանել են փրկարարները և պատգարակով, ճոպանների միջոցով այդ կնոջը մեծ դժվարությամբ դուրս են բերել ձորից:

Օպերատիվ են գործել նաև Բյուրեղավանի բժշկական ամբուլատոր կենտրոնի բժիշկների հերթանահ խումբը, երբ բժիշկներից մեկը, ով երիտասարդ տղա է, փրկարարների հետ ոտքով անցել է այդ դժվարանցանելի հատվածը ու, փրկարարների հետ հասնելով վիրավոր կնոջը, նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, որից հետո փրկարարները պատգարակով վիրավորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ապա տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր