Կանչով մեկնած փրկարարները վատառողջ քաղաքացուն իջեցրել են բնակարանից և մոտեցրել ավտոմեքենային
Դեկտեմբերի 20-ին, ժամը 10.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանանդյան փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 2000 թ. ծնված Ի. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: