Փրկարարները վատառողջ քաղաքացուն իջեցրել են 5-րդ հարկից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային
Հունիսի 24-ին, ժամը 07:29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունու փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 5-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1949 թ. ծնված Ֆ. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: