211652_close_icon
views-count101669 դիտում article-date 18:11 06-01-2022

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են ռուսական «գոլդ» համարանիշներով Brabus-ն ու Mercedes C-180-ը. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
 
Ժամը 16:20-ի սահմաններում, Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհւի 4-րդ կմ հատվածում բախվել են Mercedes Brabus Y 777 ՕH 777 RUS և Mercedes C-180 մակնիշի 36 VM 444 համարանիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն:
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
 
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Կառլեն Բաղյանն ու Ավետիք Ավետիսյանը:
 
Վթարի փաստով Կ. Բաղյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
 
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Brabus-ը կոտրել է գազատար խողովակի երկաթե հենասյունը, իսկ Mercedes-ի վրայից պոկվել է գազաբալոնը:
 
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր