Արտառոց դեպք՝ Արարատի մարզում. «սենսեյ Անդո» մականվամբ 36-ամյա տղամարդը Այնթապում գործող մարզասրահում ռետինե խողովակով ու ձեռքերով հարվածներ է հասցրել 11-ամյա տղային, աշակերտներին էլ ասել է՝ «եթե դպրոցում խելոք չպահի, ականջից բռնեք ու զանգահարեք ինձ»
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ոմն «սենսեյ Անդոն» երեխայի է ծեծել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մասիսի համայնքային ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է, որ այդ օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Հ.-ն, ով հայտնի է «սենսեյ Անդո» մականվամբ, Արևաբույր գյուղի ճանապարհից վերցրել և իր ավտոմեքենայով Այնթապ գյուղի մարզասրահ է տեղափոխել Արարատի մարզի բնակիչ 11-ամյա տղայի։
Հասնելով մարզասրահ, Անդրանիկ Հ.-ն ռետինե խողովակով և ձեռքերով մի քանի անգամ հարվածներ է հասցրել երեխայի մարմնի տարբեր մասերին, ինչից հետո մի քանի աշակերտների մոտ հայտարարել է՝ «եթե նշված տղան դպրոցում իրեն խելոք չպահի, ականջից բռնեք և զանգահարեք ինձ»։
Տեղի ունեցածի հետևանքով երեխային պատճառվել է ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով կատարվածի մասին երեխայի մայրը նույնպես հաղորդում է ներկայացրել։
Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղ էլ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Անդրանիկ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։