211652_close_icon
views-count15699 դիտում article-date 10:12 06-05-2014

Հյուսիսային պողոտայում՝ «Մոսկվիչկա» սուպերմարկետի դիմաց, «գոլդ» համարանիշներով Mercedes-ը բախվել է մեկ այլ «գոլդ» համարանիշներով Mercedes-ի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 6-ին, ավոտվթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում՝ «Մոսկվիչկա» սուպերմարկետի դիմաց, Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ, 21-ամյա Կարո Ենոքյանը, վարելով Mercedes մակնիշի 55 CC 001 համարանիշի ավտոմեքենան, հետընթաց կատարելիս բախվել է Երևանի Երվանդ Քոչար փողոցի բնակիչ, 31-ամյա Վարդան Մելքոնյանի Mercedes մակնիշի 99 VA 999 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Ռազմիկ Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ժամանել էին նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր