211652_close_icon
views-count1309 դիտում article-date 19:33 18-10-2026

Ավտովթար՝ Լոռու մարզում․ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին «MAN» մակնիշի ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կիսակողաշրջված հենվել ժայռին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում Վրաստանի Հանրապետության քաղաքացի Գիորգի Կոբակիձեն իր վարած «MAN» մակնիշի ավտոցիստեռնով բախվել է երկաթե արգելապատնեշներին և կիսակողաշրջված հենվել ժայռին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սահակ Կիրակոսյանը և Արմեն Խարազյանը։

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր