Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Jeep Compass»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Lada»-ն․ վերջինը բախվել է ցուցանակին և մոտ 40 մետր գլորվելով հայտնվել ձորակում․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 29 կմ հատվածում բախվել են «Jeep Compass», «Lada» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Բախման հետևանքով «Jeep Compass»-ը բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին, մասամբ փակելով երթևեկելի գոտին, իսկ «Lada»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշների, ապա ճանապարհին տեղադրված ցուցանակին և մոտ 40 մետր շրջվելով՝ հայտնվել ձորակում։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Ռաֆայել Գալստյանն ու կրտսեր պարեկ Տարոն Հակոբյանը։
Դեպքի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարից հետո «ՎԱԶ 2107»-ը բախման վայրից մոտ 700 մետր առաջ է ընթացել։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։