ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ. ՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ՝ հետախուզական խմբի պարեկները տաք հետքերով հայտնաբերեցին Երևանում «Երեքնուկ» կամրջի տակով օտարերկրյա համարանիշներով հանդիպակաց երթևեկող վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալ, Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Զաքարյանը ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանին և մարզերի գումարտակների հրամանատարներին է փոխանցել ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարականը, որ Պարեկային ծառայությունը պետք է նաև հայտնաբերի այն օրինախախտ վարորդների ու նաեւ ենթարկի վարչական պատասխանատվության, որոնց ավտոմեքենաների համարանիշները կլինեն ոչ հայկական
Միայն վերջին ամիսներին Երևան քաղաքի գնդի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ գումարտակների վաշտերի ու դասակների պարեկները հայտնաբերել են 300-ից ավելի օտարերկրացի օրինախախտ վարորդների, որոնց նկատմամբ կազմվել են վարչական ակտեր, որոշ տրանսպորտային միջոցներ էլ տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Երևանի գնդում օրինախախտ վարորդների մասին օպերատիվ տեղեկությունները ստացվում են նաև քաղաքացիների կողմից, ինչն ապացուցում է, որ քաղաքացիների գերակշիռ մասը վստահում էր Պարեկային ծառայությանը։
Օրեր առաջ ՊԾ Երևան քաղաքի գնդում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ հոկտեմբերի 14-ին օտարերկրյա համարանիշներով ավտոմեքենան Բագրատունյաց պողոտայում վարել է հանդիպակաց երթևեկելի գոտիով, որը կապված չէ վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ։ Նա անգամ հանդիպակաց դուրս է եկել, անցել Երեքնուկ կամրջի տակով՝ վթարային իրավիճակներ ստեղծելով մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար։
Տեղում ճշտելով, որ տեղեկությունը հավաստի է, ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի կարգադրությամբ ՊԾ Երևան քաղաքի գնդի հետախուզական խմբի պարեկները տաք հետքերով հայտնաբերում են օրինախախտ վարորդին, ով Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի Հայկ Ղ.-ն է, ով ենթարկվում է վարչական պատասխանատվության և կիրառում են տուգանային 4 միավոր։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։