211652_close_icon
views-count11141 դիտում article-date 23:37 13-04-2014

Մաշտոցի պողոտայում «գոլդ» համարանիշներով Mercedes-ը բախվել է «գոլդ» համարանիշներով BMW X6-ին

Այսօր՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայում բախվել են Mercedes մակնիշի 95 AA 001 համարանիշի և BMW X6 մակնիշի 55 DD 005 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Ըստ դեպքի վայրում հավաքվածների վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը իսկ BMW-ի վարորդն էլ եղել է կին: Վարորդները սպասում էին, որպեսզի վթարի վայր ժամանեին ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր