Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված «Մոքսադին» դեղահաբը և տեղափոխվել «Մուրացան» բժշկական կենտրոն․ բժիշկներին հաջողվել է փրկել երեխայի կյանքը
Սեպտեմբերի 24-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ իրենց կողմից սպասարկվոգ վարչական բնակավայրերից մեկում պատահմամբ դեղամիջոց խմելու հետևանքով «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ երեխա է տեղափոխվել «Մուրացան» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ բուժօգնության տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 3-ամյա Արեգ Մ․-ն է, ով ժամը 00։10-ի սահմաններում խմել է պապիկի՝ ճնշման համար նախատեսված «Մոքսադին» դեղահաբից 1 հատ, որից հետո հետագա բարդություններից խուսափելու համար տեղափոխվել է «Մուրացան» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։