8037 դիտում
15:37 06-01-2022
Պարոն Փաշինյան, վերջին թախանձագին խնդրանքը ձեզ՝ գոնե ոստիկաններ ուղարկեք, ոչ թե զինվորականներ. Սոսի Թաթիկյան
«Պարոն Փաշինյան, վերջին թախանձագին խնդրանքը ձեզ՝ գոնե ոստիկաններ ուղարկեք, ոչ թե զինվորականներ»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սոսի Թաթիկյանը:
«Զինծառայողները չպետք է օգտագործվեն ներքին անվտանգային ու քաղաքական նպատակներով, հատկապես ցույցեր ճնշելու համար։ Բանակի ու ոստիկանության գործառույթների միջև պետք է լինի հստակ տարանջատում։
Եթե դուք զինծառայողներ ուղարկեք Ղազախստան, դուք, ի լրումն ամենի, նաև կլեգիտիմացնեք 2008 թ։ մարտին բանակի կիրառումը ցույցեր ճնշելու համար, իմ բան, որի դեմ պայքարել եք տարիներ շարունակ։
Սա ասում եմ որպես անվտանգության ուժերի կառավարման մասնագետ, ով 2008-2019 թ. ՄԱԿ-ում աշխատելիս պայքարել է ներքին քաղաքական ու անվտանգային նպատակներով բանակի օգտագործման դեմ ու կարողացել է դա ՄԱԿ-ում ու անգամ Աֆրիկյան Միությունում դարձնել նորմատիվ նորմ։
Միջազգային խաղաղապահ ուժերը բաղկացած են լինում ռազմական ու ոստիկանական ստորաբաժանումներից, գոնե զինվորականներ մի ուղարկեք, այլ ոստիկաններ։
Մի բան էլ ասեմ՝ չզարմանաք, եթե Ադրբեջանը առիթից օգտվելով Սյունիքում հերթական ռազմական սադրանքը նախաձեռնի։ Մեր զինվերականները զբաղված կլինեն Ղազախստանով, ՀԱՊԿ-ը մեզ իհարկե չի օգնի, Ադրբեջանը հիմա Առևմուտքի աչքում ոչ միայն ավելի հարուստ, այլև մեզնից ավելի ժողովրդավարական կերևա, իսկ Արևմուտքը այլևս երբեք, երբեք մեզ չի աջակցի։ Եվրամիության ֆինանսական օգնությունն էլ դժվար թե տեղ հասնի։ Հայաստանը կորցրեց իր արժանահավատության և հեղինակության վերջին մնացորդը»:

Նմանատիպ նյութեր
4864 դիտում
22:51 15-08-2020
Սոսի Թաթիկյան. Երեկվանից տեղս չեմ գտնում Hard Talk-ից հետո
6720 դիտում
17:43 17-10-2021
Ուրեմն ոչինչ, որ հենց անձնագրերի արտադրման ծախսը հինգ անգամ կավելանա. Սոսի Թաթիկյան
2997 դիտում
23:09 31-10-2021
Այդ ձևական և անիմաստ միջոցառման փոխարեն արեք այն, ինչ անում են ամենուրեք Եվրոպայում. Սոսի Թաթիկյան
Այս բաժնից
460 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
880 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
769 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը