6681 դիտում
17:43 17-10-2021
Ուրեմն ոչինչ, որ հենց անձնագրերի արտադրման ծախսը հինգ անգամ կավելանա. Սոսի Թաթիկյան
Միջազգային հարաբերությունների, հանրային կառավարման և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը՝ անդրադառնալով անձնագրերի վավերականության ժամկետը տաս տարուց երկու տարի դարձնելու օրինագծին, գրել է.
«Օրինագծի հեղինակի՝ ՀՀ Ոստիկանության ներկայացրած հակատրամաբանական հիմնավորումը անձնագրերի վավերականության ժամկետը տաս տարուց երկու տարի դարձնելու համար.
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի մասով փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա»:
Ուրեմն ոչինչ, որ հենց անձնագրերի արտադրման ծախսը հինգ անգամ կավելանա։ Հետաքրքիր է, թե ի՞նչ գումար են մտադիր երկու տարին մեկ գանձելու քաղաքացիներից, որ դրա տեղը հանեն և դեռ մի բան էլ ապահովեն լրացուցիչ ֆինանսական միջոցների մուտք պետական բյուջե։
Իսկ հաշվի առե՞լ են համավարակի ժամանակաշրջանում անտեղի հերթերը, մարդկանց կուտակումները, ժամանակի կորուստը, ավելորդ բյուրոկրատական քաշքշուկը:
Իսկ հաշվի առե՞լ են այն, որ ճանապարհորդող քաղաքացիները Շենգենի համար ստանում են երեք տարվա, իսկ ԱՄՆ-ի համար՝ տաս տարվա մուտքի արտոնագիր, որոնց համար նույնպես գումար է վճարվել, և որոնք ստանալու համար նույնպես կա ժամանակատար ու դժվարին ընթացակարգ։
Նմանատիպ օրինագիծը անհարկի ֆինանսական բեռ է ավելացնում քաղաքացիների ուսերին, և անհարկի սահմանափակում է նրանց շարժման ազատությունը՝ ճանապարհորդելու իրավունքի իրացման համար լրացուցիչ բարդություններ ստեղծելով։ Այս երկուսից ոչ մեկը վայել չեն ժողովրդավարական երկրին։
Իսկ եթե սա միտված է արտասահմանում ապրող և աշխատող քաղաքացիներին, հատկապես տղամարդկանց, երկու տարին մեկ Հայաստան բերելուն, ապա սրա անխուսափելի հետևանքը կլինի այն, որ նրանցից շատերը կհրաժարվեն Հայաստանի քաղաքացիությունից և վերջնականապես կդառնան բացառապես այլ երկրների քաղաքացի։ Արդյունքում էլ ավելի ենք խորացնելու Հայաստանի ժողովրդագրական խնդիրները։
Քաղաքացիներին առաջարկում եմ դեմ քվեարկել այս օրինագծին, իսկ իրավապաշտպաններին և քաղաքացիական հասարակությանը՝ արտահայտել իրենց դիրքորոշումը։
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներին կոչ եմ անում դեմ քվեարկել այս օրինագծին՝ անկախ կուսակցական պատկանելիությունից»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4795 դիտում
22:51 15-08-2020
Սոսի Թաթիկյան. Երեկվանից տեղս չեմ գտնում Hard Talk-ից հետո
2952 դիտում
23:09 31-10-2021
Այդ ձևական և անիմաստ միջոցառման փոխարեն արեք այն, ինչ անում են ամենուրեք Եվրոպայում. Սոսի Թաթիկյան
8007 դիտում
15:37 06-01-2022
Պարոն Փաշինյան, վերջին թախանձագին խնդրանքը ձեզ՝ գոնե ոստիկաններ ուղարկեք, ոչ թե զինվորականներ. Սոսի Թաթիկյան
Այս բաժնից
742 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
619 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
424 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը