211652_close_icon
views-count7263 դիտում article-date 23:40 05-01-2022

Ղազախստանում անկարգությունների ժամանակ 8 ուժային է զոհվել. երկրի նախագահը դիմել է ՀԱՊԿ-ին

Shantnews.am-ը գրում է. Ղազախստանի տարբեր շրջաններում անկարգությունների հետևանքով զոհվել են ոստիկանության ութ աշխատակիցներ և  ազգային գվարդիայի զինծառայողներ, ավելի քան 300-ը վիրավորվել են, հաղորդում է տեղի Tengrinews.kz պորտալը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ տվյալները։

Ղազախստանի ՆԳՆ-ում հայտարարել են, որ վանդալիզմի և կողոպուտի գործողությունները կազմակերպված են սադրիչների կողմից, կոչ են անում չենթարկվել սադրանքների:

Ղազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել, հայտնում է Sputnik-ը։

Ամեն ինչ սկսվել է երկրի արևմուտքում հեղուկ գազի գնի կրկնակի բարձրացումից հետո՝ մինչև 120 տենգե մեկ լիտրի համար։ Սկզբում Մանգիստաուի մարզում, ապա այլ շրջաններում:

Բազմաթիվ հանրահավաքներ են տեղի ունեցել Ակտաու, Ժանաոզեն և Աթիրաու քաղաքներում։ Ալմաթիում ստիպված են եղել փակել հանրապետության հրապարակը։ Ակտիվիստներն այրել են խարույկները, եղել են նաև հարձակումներ ոստիկանների վրա։ Կան ձերբակալվածներ։ Ընդ որում, կառավարական հանձնաժողովի անդամները Ակտաու քաղաքում ցուցարարների հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել են, որ հեղուկացված գազի արժեքը կնվազեցնի մինչև 50 տենգե մեկ լիտրի համար:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ դիմել է ՀԱՊԿ-ի պետությունների ղեկավարներին ՝ խնդրելով աջակցել Ղազախստանին «ահաբեկչական սպառնալիքի» հաղթահարման հարցում:

Նա նշել է, որ «ահաբեկչական խմբավորումները» հսկողության տակ են վերցնում երկրի ենթակառուցվածքները։

 

Նմանատիպ նյութեր