211652_close_icon
views-count3264 դիտում article-date 17:57 21-12-2018

«Որոշումը պետք է ստորագրվի ՀԱՊԿ անդամ 6 պետությունների ղեկավարների կողմից». ՀԱՊԿ-ում մեկնաբանել են Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին տեղեկությունները

[url=https://www.tert.am/am/news/2018/12/21/zas/2878823?fbclid=IwAR2ZdduYdZHM-xLTd8AuESdPofAt6mCKayLOKmET-t8q0GPLADO-d3cF2ds]Tert.am[/url]-ը գրում է. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարի նշանակման ժամկետները հստակեցված չեն, փաստաթուղթը պետք է ստորագրվի կառույցի անդամ բոլոր երկրների կողմից, այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է ՀԱՊԿ քարտուղարության մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը: «Այդ որոշումը պետք է ստորագրվի ՀԱՊԿ անդամ 6 պետությունների ղեկավարների կողմից: Գլխավոր քարտուղարը նշանակվում է կոնսենսուսով, 6 ղեկավարների կողմից», - շեշտել է Զայնետդինովը: Նա նաև հայտնել է, որ իրենք որևէ տեղեկություն չունեն, թե արդյոք բացի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից ՀԱՊԿ անդամ մեկ այլ երկրի ղեկավար արդեն ստորագրել է Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին այդ պաշտոնում նշանակելու վերաբերյալ որոշման նախագիծը: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/21/zas/2878823?fbclid=IwAR2ZdduYdZHM-xLTd8AuESdPofAt6mCKayLOKmET-t8q0GPLADO-d3cF2ds]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր