211652_close_icon
views-count847 դիտում article-date 20:46 01-07-2023

Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ 2,4 հազար ձերբակալվածների մոտ 30%-ն անչափահասներ են․ երկրի արդարադատության նախարար

Ֆրանսիայի արդարադատության նախարարությունը խոսել է անկարգություններին մասնակցող դեռահասների մասին։

Ֆրանսիայում չորս գիշերների ընթացքում անկարգությունների ժամանակ 2,4 հազար ձերբակալվածների մոտ 30%-ը անչափահասներ են։ BFMTV-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն-Մորետին։

«Ֆրանսիայում կալանավորվածների մոտ 30%-ն անչափահասներ են»,- ասել է նախարարը։

Ավելի վաղ նա հիշեցրել էր, որ այն ծնողներին, որոնց 13 և 14 տարեկան փոքր երեխաները Ֆրանսիայում գիշերային անկարգությունների են մասնակցում, սպառնում է 2 տարվա ազատազրկում և 30 հազար եվրո տուգանք։

Նմանատիպ նյութեր