1495 դիտում
16:10 09-01-2022
Ղազախստանում անկարգությունների ժամանակ 164 մարդ է զոհվել. լրատվամիջոցներ
Ղազախստանում անկարգությունների ժամանակ 164 մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է «Խաբար-24» հեռուստաալիքը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ղազախստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հունվարի 9-ի առավոտյան ամբողջ Ղազախստանում բերման է ենթարկվել 5135 մարդ։ Նրանցից 133-ն առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու կասկածանքով տեղավորվել է ժամանակավոր պահման մեկուսարաններում։ Վարչական կալանքի է ենթարկվել 516 մարդ։ Մնացածի մասով կատարվում են ստուգման և օպերատիվ գործողություններ։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայությունը:
Ալմաթիի շրջանում շարունակվում է հատուկ գործողությունը։ Մինչդեռ երեկոյան Ալմաթիում «կատաղի դիմադրության բռնկումներ» են նկատվել։ Այս մասին «Խաբար-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է քաղաքի փոխքաղաքապետ Երժան Բաբակումարովը։
«Զինյալները դեռևս զինված դիմադրություն են ցույց տալիս։ Կա կայունացում, բայց կան կատաղի դիմադրության պոռթկումներ»,- ասել է պաշտոնյան։
Ղազախստանում անկարգությունների ժամանակ ոչնչացվել է ոստիկանական 350 մեքենա։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «իշխանությունների հեղինակությունը խարխլելու նպատակով հանցագործները քողարկվել են ոստիկանների և զինվորականների համազգեստով և կատարել անօրինական գործողություններ»։
Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվել էին զանգվածային անկարգությունների, հարձակումներ էին իրականացվել պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր: Նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկրում անհրաժեշտ է հակաահաբեկչական գործողություններ իրականացնել և օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին: Ի պատասխան դիմումի՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր:

Նմանատիպ նյութեր
7458 դիտում
23:40 05-01-2022
Ղազախստանում անկարգությունների ժամանակ 8 ուժային է զոհվել. երկրի նախագահը դիմել է ՀԱՊԿ-ին
3832 դիտում
12:42 02-10-2023
Մեկ շաբաթում գրանցվել է 480 դեպք, որից 164-ը՝ արտակարգ. Զոհվել է 11, փրկվել՝ 7 մարդ. Փրկարար ծառայություն
1444 դիտում
12:39 14-01-2015
Բանգլադեշում անկարգությունների հետևանքով 17 մարդ է զոհվել
Այս բաժնից
799 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1273 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
808 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել