211652_close_icon
views-count2422 դիտում article-date 20:27 04-01-2022

Ծովակ-Ախպրաձոր ճանապարհի շինարարությունը հիմնովին ավարտված է

2021 թվականի վերջերին հիմնովին ավարտվել է Ծովակ-Լճավան-Մաքենիս-Ախպրաձոր միջհամայնքային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը, որն իրականացվել է «Համաշխարհային բանկի» կողմից տրամադրված միջոցների հաշվին։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 1,4 միլիարդ դրամ։ Հիմնանորոգված ճանապարհի ընդհանուր երկարությունը 14,4 կիլոմետր է, որից ասֆալտապատվել է 11,4 կիլոմետրը, կոպճապատվել 3 կիլոմետրը՝ Մաքենիս-Ախպրաձոր հատվածում։ «Ճանապարհի երթեւեկելի հատվածում եւ մուտքերում ասֆալտապատված մակերեսը կազմել է 78 հազար 800 քառակուսի մետր, կառուցված մայթերի երկարությունը՝ 3800 գծամետր։ Տեղադրվել է 17 հազար քառակուսի մետր կոպճային ծածկ։ Ասֆալտապատված 11,4 կիլոմետրից մոտ 4 կիլոմետրը գտնվում է բնակավայրերի ներսում»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից։

Նմանատիպ նյութեր