Ավտովթար` Գեղարքունիքի մարզում. Ծովակ-Գեղամասար ավտոճանապարհին 26-ամյա ռազմական ոստիկանը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվելով հայտնվել դաշտում․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ` օգոստոսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Ծովակ բնակավայրից դեպի Գեղամասար բնակավայր տանող ավտոճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Ավետիս Գ.-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվելով հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները` գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Բակուր Սարիբեկյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի և դասակի հրամանատար Նավասարդ Արարատյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արման Մանուկյանը և Կարեն Հովհաննիսյանը:
Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության Կայազորի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով կայազորի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը աշխատում է ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանությունում։
Լուսանկարները` Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։