70 հոգի պիտի օգտվի մի զուգարանից և բաղնիքի՞ց. անօթեւանների կացարանի բնակիչները չեն ուզում տեղափոխվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ. NEWS.am
Վարդաշեն 9-րդ փողոցում գտնվող անօթեւանների կացարանի բնակիչները ոչ մի կերպ չեն համաձայնում դուրս գալ իրենց շենքից, սակայն այսօր ավարտվում է «Հանս Քրիստիան կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հետ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կնքած պայմանագրի ժամկետը:
Նախարարության ներկայացուցիչը եկել էր եւ անօթեւաններին ռաջարկում էր տեղափոխվել թիվ 1 «Տուն ինտերնատ», որը գտնվում է Հաղթանակ թաղամասում (4-րդ գյուղ):
Նախարարության ներկայացուցիչը NEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեց ստեղծված իրավիճակը. «Անօթեւաններին կացարան տրամադրելու ծրագիրը դրամաշնորհային ծրագիր է. ամեն տարվա վերջին մրցույթի արդյունքում ի հայտ էր գալիս կազմակերպություն, որի հետ նախարարությունը կնքում էր համապատասխան պայմանագիրը: Այս տարի ոչ մի կազմակերպություն մրցույթի հայտ չէր ներկայացրել: Արդյունքում որոշում է կայացվել աօթեւանների տեղափոխել թիվ մեկ «Տուն ինտերնատ»:
Հատուկ ավտոբուսներով եկել ենք, որ նրանց տանենք, սակայն անօթեւանները մեկ մարդու պես ասացին, որ այստեղից դուրս չեն գալու:
Անօթեւանների կացարանից օգտվելու իրավունք ձեռք է բերում 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձը եւ 65 տարին լրացած կենսաթոշակառուն: Այս պահին 28 այդպիսի անձ կա: Եթե կան անձինք, որոնք հաշմանդամ չեն եւ 65 տարին չի լրացել, չեն կարող այդ իրավունքից օգտվել: Մինչեւ այսօր ժամը 12-ը նրանք պետք է լքեն այս կացարանը: Ես առաջարկեցի նրանց, որ 4 հոգու իմ մեքենայով տանեմ թիվ 1 տուն ինտերտատ, այտեղ ծանոթանան պայմաններին, սակայն ոչ ոչ չհամաձայնեց գալ»:
Ոստիկանության աշխատակիցները եւս փորձում էին համոզել անօթեւաններին՝ նշելով, որ վաղվանից իրենց այս շենքում ոչ հաց են տալու, ոչ լույս, ոչ էլ ջուր:
«Մի հատ զուգարան է, մի հատ բաղնիք եւ 70 հոգի կին ու տղամարդ պետք է օգտվեն դրանից: Մենք դուրս չենք գալու, մնում ենք էստեղ»,-ասաց անօթեւաններից մեկը, որը հավաստիացնում էր, որ 2 օր առաջ է եղել թիվ 1 տուն ինտերնատում:
«Ձեր որոշումն է, ես ձեր դիրքորոշումը, հորդորը կփոխանցեմ փոխնախարարին»,-ասաց նխարարության ներկայացուցիչն ու հեռացավ: Մինչ յդ նա նշեց, որ եթե անօթեւանների կացարանի բնակիչները փոշմանեն, իրենք կրկին կբերեն ավտոբուսները, որ նրանց տեղափոխեն: