211652_close_icon
views-count1451 դիտում article-date 16:20 30-12-2021

Հայաստանում պաշտոնապես կնշվի հեռուստատեսության աշխատողի մասնագիտական տոնը

Գործադիրն այսօրվա նիստում ընդունել է «ՀՀ-ում հեռուստատեսության աշխատողի օրը նշելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ-ում հեռուստատեսության հիմնադրման օրը, այն է՝ նոյեմբերի 29-ը, սահմանել որպես հեռուստատեսության աշխատողի մասնագիտական տոն:

Կառավարությունն ընդունել է գիտության, սպորտի, մշակույթիև արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից, 2021 թ. ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին որոշումներ:

Նմանատիպ նյութեր