1365 դիտում
18:01 15-10-2015
Հոկտեմբերի 18-ին կնշվի գյուղատնտեսության աշխատողի օրը. «Կարապի լճի» հարակից տարածքում տեղի կունենա համերգային ծրագիր
2011 թվականից սկսած ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի 3-րդ կիրակին մեր երկրում նշվում է որպես Գյուղատնտեսության աշխատողի օր:
Տոնին ընդառաջ ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ այս տարի նույնպես կանցկացվեն մի շարք միջոցառումներ:
Հոկտեմբերի 16-18-ը Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան EXPO» ցուցահանդեսային համալիրում (Հ.Հակոբյան 3) տեղի կունենա «ArmProd EXPO» միջազգային մասնագիտացված ցուցահանդես, որին կմասնակցեն շուրջ 80 ընկերություններ Հայաստանի Հանրապետությունից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:
Ցուցահանդեսի շրջանակում հոկտեմբերի 16-ին կանցկացվի նաև «Հայագրոֆորում» համաժողովը:
Հոկտեմբերի 17-ին «Երևան EXPO» ցուցահանդեսային համալիրում տեղի կունենա գինեգործության թեմայով սեմինար՝ Չիլիից ժամանած փորձագետների մասնակցությամբ։ Տոնական միջոցառումները կամփոփվեն նույն օրը` ժամը 18։00-ին, «Կարապի լճի» հարակից տարածքում տեղի ունենալիք համերգային ծրագրով:
Միջոցառումների գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, գործընկերը՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը։
Նմանատիպ նյութեր
27972 դիտում
12:05 30-08-2017
Կարապի լճի հարակից տարածքում տեղի կունենա «Երևանյան ամառ 2017» ծրագրի եզրափակիչ միջոցառումը
1647 դիտում
16:42 09-07-2016
Կարապի լճի հարակից տարածքում կկայանա «Ֆուտբոլը մեզ հետ» խորագրով մարզահամերգային տոնական ծրագիր