1537 դիտում
18:27 29-12-2021
Տեղի է ունեցել «Աշակերտները կլիմայի համար» խորագրով երկօրյա միջոցառումը: ծրագրին մասնակցեցին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների 120 աշակերտներ
«ԵՄ-ն Երևանի համար. արևային համայնք» ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանը արևային պանելներ արտադրող «Սոլարոն» ընկերության հետ համագործակցությամբ անցկացրեց «Աշակերտները կլիմայի համար» խորագրով երկօրյա միջոցառումը: Ծրագրին մասնակցեցին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների 120 աշակերտներ:
Պատանիները ծանոթացան կլիմայի փոփոխությանն ու առկա մարտահրավերներին, դրա կանխարգելմանն ուղղված միջոցառումներին, այդ թվում` վերականգնվող էներգիայի կիրառման կարևությանն ու մասնավորապես արևային էներգիայի օգտագործմանը:
Տեղում աշակերտները ծանոթացան նաև արևային ֆոտովոլտային համակարգերի արտադրման գործընթացին:
Դպրոցականներին առանձին ներկայացվեց «ԵՄ-ն Երևանի համար. արևային համայնք» ծրագիրը, որով 90 բազմաբնակարան շենքերի տանիքներին տեղադրվում են արևային ֆոտովոլտային կայաններ, վերազինվում ներշենքային և բակային լուսավորության համակարգերը:
«Եվրոպական Միության աջակցությամբ իրականացվող ծրագրի շահառու է մոտ 26000 բնակիչ, այդ թվում` երեխաներ: Մեզ համար կարևոր է, որ փոքր տարիքից սկսած մեր բնակիչները լինեն առավել իրազեկ կլիմայի փոփոխությունների և այս խնդրի լուծմանն ուղղված քաղաքային ծրագրերի մասին»,-նշում է Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի տեղակալ Մերի Հարությունյանը:
«Աշակերտները կլիմայի համար» միջոցառման ընթացքում մասնակիցները նաև ստուգեցին իրենց գիտելիքները ` լրացնելով հատուկ հարցաթերթեր: Առավել ակտիվ և բարձր գնահատական ստացած մասնակիցներն արժանացան խրախուսական մրցանակների:

Նմանատիպ նյութեր
1964 դիտում
18:44 11-12-2021
Արմավիրի մարզպետը հանդիպում է ունեցել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ
Այս բաժնից
382 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
520 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
418 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը