Գեղարքունիքի մարզի մի քանի դպրոցների 11-րդ դասարանի աշակերտներ ՀՀ ՊՆ N զորամասում մասնակցեցին կրակային պարապմունքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ
Այսօր՝ մայիսի 7-ին, Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամաս էին այցելել տարածաշրջանի դպրոցների 11-րդ դասարանի տղաներ, ովքեր զորամասի տարածքում անցկացրեցին ռազմադաշտային պարապմունք՝ կրակային պատրաստվածությունից:
Նման միջոցառումները ավանդույթ են դարձել ու գրեթե տեղի են ունենում հանրապետության բոլոր մարզեում: Կրակային պատրաստվածության ժամանակ տղաները, ովքեր հետագայում զորակաչվում են զինվորական ծառայության, պրոֆեսիոնալ զինվորականներից սովորում են՝ ինչպես կրակել ու ճիշտ խոցել նենգ հակառակորդին:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի