2993 դիտում
15:28 27-12-2021
Միջնորդել ենք դադարեցնել քրեական հետապնդումը Դավիթ Տոնոյանի նկատմամբ. պաշտպան
ՀՀ նախկին պաշտանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանները նրա հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն են ներկայացրել գործով քննիչին։ Տեղեկությունը Spսtnik Արմենիային հայտնեց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։
«Մեր միջնորդության մեջ վերլուծել ենք քրեական գործում առկա բոլոր տվյալները, այդ թվում այն «ապացույցները», որոնք պետք է դրվեին մեղադրանքի հիմքում: Բացի այդ, բազմաթիվ ապացույցներ ենք ներկայացրել, որոնք քրգործում առկա են, սակայն նախաքննական մարմինը դրանց վրա ուշադրություն չի դարձրել։ Սրանց վրա հղում կատարելով` ամբողջությամբ հերքել ենք մեղադրանքը»,–ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` հույս չունեն, որ միջնորդությունը կբավարարվի` հաշվի առնելով նախորդ ամիսներին նախաքննական մարմնի դրսևորած ոչ օբյեկտիվ քննությունը։ Փաստաբանը հայտնեց նաև, որ միջնորդությունը մերժելուց հետո քրգործը մեղադրական եզրակացությամբ կուղարկվի դատախազին, որն էլ այն ենթադրաբար կհաստատի և կուղարկի դատարան։
Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր
2713 դիտում
13:20 07-09-2019
Քոչարյանի փաստաբանները միջնորդել են փոխել խափանման միջոցը և դադարեցնել քրեական հետապնդումը
1537 դիտում
20:13 27-11-2023
Գագիկ Ծառուկյանը միջնորդել է դատարանին քրեական հետապնդումը դադարեցնել՝ մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով
Այս բաժնից
1954 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
526 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
496 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի