Գագիկ Ծառուկյանը միջնորդել է դատարանին քրեական հետապնդումը դադարեցնել՝ մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով
Պաշտպանական կողմի պնդմամբ՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրեական գործը հարուցվել է քրեական դատավարական օրենսգրքում նախատեսված կարգի էական խախտմամբ: Եթե ուսումնասիրությամբ պարզվել են ընտրողների ձայները գնելու վերաբերյալ հանգամանքներ, ապա վարույթ իրականացնող մարմինը պարտավոր էր նոր քրեական գործ հարուցել տասնօրյա ժամկետում, այսինքն 2020 թվականի փետրվարի 5-ից 15-ը, սակայն նման բան չի արվել, գործը հարուցվել է ամսիներ անց միայն:
Դատախազը ներկայացրած մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում են հայտնել Գագիկ Ծառուկյանն ու Սեդրակ Առուստամյանը: Մուլտի Գորուպ կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ևս չի ընդունել մեղադրանքը, պնդել է, որ ներկայացվածի մեջ իրեն վերագրվող որևէ դրվագ չկա: Պաշտպանական կողմի պնդմամբ՝ դատական նիստերի ընթացքում հերքվելու է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի կապն իրենց մեղսագրվող արարքի հետ:
Գագիկ Ծառուկյանը, պնդելով, որ հանրային քրեական հետապնդում հարցուցելու որոշման մեջ ննկարագրված արարքը չի կատարել, միջնորդել է քրեական հետապնդումը դադարեցնել մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով: