211652_close_icon
views-count2481 դիտում article-date 21:13 26-12-2021

ԱԱԾ-ն հերթական անգամ թերացել է. Արմեն Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը կիրակի երեկոյան որոշել է ինչ-որ պարզաբանումներ ներկայացնել երկու օր առաջվա իր արտահայտած անհեթեթ մտքերի վերաբերյալ, և, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, աչքը շինելու տեղ ունքն էլ է փչացրել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը:

«Այդ "պարզաբանումներին" կետ առ կետ անդրադառնալու ժամանակ, իհարկե, դեռ կլինի, բայց արդեն այս պահին կարելի է արձանագրել, որ ԱԱԾ-ն հերթական անգամ թերացել է։ Հազար ենք ասել՝ շաբաթ-կիրակի օրերին կամ այդ մարդու հեռոխոսն ու նոթբուքը փակի տակ պահեք, կամ ինտերնետը անջատեք։ Հ

ատկապես՝ նախատոնական օրերին, երբ գյուղից բարեկամներ են գալիս, հոնի արաղ-բան են բերում․․․ Էլ ո՞ւմ է պետք ԱԱԾ-ն, եթե ազգային անվտանգությանը սպառնացող նման տարրական բաները չի հասկանում։

Իսկ ընդհանրապես՝ ֆեյսբուքը ճիշտ կանի, եթե ցանկացած մեկի լայվ մտնելուց առաջ մեծ տառերով հաղորդագրություն ուղարկի նրան՝ "Ձեր արտասանած յուրաքանչյուր բառը կարող է դատարանում օգտագործվել Ձեր դեմ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր