211652_close_icon
views-count1934 դիտում article-date 09:31 14-08-2021

Ֆինանսների նախարարությունը թերացել է. կադրային փոփոխություններին սպասելիս. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եկամտահարկի վերադարձի դադարեցման վերաբերյալ նախագիծն արդեն հասցրել է լուրջ մտահոգություններ առաջացանել ոչ միայն կառուցապատողների, երիտասարդ ընտանիքների, այլև առևտրային բանկերի մոտ: Քանի որ հենց այս ծրագրի շնորհիվ բազմաթիվ երիտասարդներ բնակարանատեր դարձան, ինչից շահեցին նաև բանկերը:

Բայց սա դեռ ամենը չէ. օգոստոսի 12-ին կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել եկամտահարկի վերադարձի գործընթացը Երևանում, որից հետո միայն այդ որոշման նախագիծը հայտնվել է e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքէջում: Բայց նկատենք, որ այն պետք է նշված կայքէջում տեղադրվեր ավելի վաղ, որով ներկայացվելու էր հանրային քննարկման:

Թե ինչու է այս հարցում ֆինանսների նախարարությունը թերացել, թերևս զարմանալի չէ, քանի որ այս նախարարությունում կադրային փոփոխություն է տեղի ունեցել. Ատոմ Ջանջուղազյանին փոխարինել է Տիգրան Խաչատրյանը: Հավանաբար, բոլորը սրտատրոփ սպասելով կադրային փոփոխություններին՝ մոռացել են նախագիծը ժամանակին ներկայացնել հանրային քննարկման:

Հիշեցնենք՝ օգոստոսի 12-ին ՀՀ կառավարության նիստին որոշում կայացվեց աստիճանաբար դադարեցնել Երեւանում հիփոթեքային վարկով գնվող բնակարանների համար եկամտահարկի վերադարձը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր