211652_close_icon
views-count2160 դիտում article-date 19:54 25-12-2021

Նիկոլ Փաշինյանը 50-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորել է Կանադայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան 50-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին:

Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն, սիրելի Ջասթին,

Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեր 50-ամյա հոբելյանի առթիվ։

Ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ հայ-կանադական երկկողմ հարաբերությունները բնութագրվում են փոխադարձ վստահությամբ և հարգանքով, ինչը լիովին համապատասխանում է մեր երկրների շահերին:

Լիահույս եմ, որ Հայաստանի և Կանադայի միջև համագործակցությունը բազմակողմանիորեն զարգացնելու ուղղությամբ համատեղ աշխատանքը կլինի շարունակական` ի բարօրություն մեր երկու ժողովուրդների:

Ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն վարչապետ, լավագույն բարեմաղ­թանք­ներս և խորին հարգանքիս հավաստիքը:

Եղբայրաբար՝ Նիկոլ Փաշինյան»:

Նմանատիպ նյութեր