211652_close_icon
views-count343 դիտում article-date 10:36 01-07-2026

Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. Փաշինյանի շնորհավորական ուղերձը Կանադայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ Կանադայի օրվա առիթով: Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից:

Շնորհավորական ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կանադայի բարեկամ ժողովրդին Կանադայի օրվա առիթով։

Ինձ համար մեծ պատիվ էր հյուրընկալել Ձեզ Երևանում ընթացիկ տարվա մայիսին՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Գոհունակությամբ եմ մտաբերում մեր հանդիպումը, որը լավ հնարավորություն ընձեռեց քննարկելու Հայաստան-Կանադա համագործակցության օրակարգն ու նախանշելու դրա հետագա զարգացման ուղղությունները։ Վստահ եմ, որ այդ դրական երկխո­սությունը նոր խթան կհաղորդի Հայաստանի և Կանադայի միջև գործընկերության առավել խորացմանը։

Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և փոխադարձ հարգանքի վրա։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի առավել ընդլայնել և ամրապնդել մեր համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ մեր երկու երկրների և ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Կանադայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

Նմանատիպ նյութեր