211652_close_icon
views-count1229 դիտում article-date 23:03 24-12-2021

Վահրամ Դումանյանը տարեդարձի առթիվ շնորհավորել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանին

Հայաստանի Ազգային հերոս, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 93-ամյակը:

Տարեդարձի առթիվ մաեստրոյին շնորհավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ մաղթելով քաջառողջություն, արևշատություն, ստեղծագործական անսպառ եռանդ և ամենայն բարիք:

Անգնահատելի է Հովհաննես Չեքիջյանի ավանդն ու ներդրումը  հայ երգչախմբային արվեստի զարգացման ու տարածման գործում: Դժվար է պատկերացնել որևէ երկիր, որտեղ Մաեստրոն իր երգչախմբով ելույթներ ունեցած չլինի՝  աշխարհով մեկ ներկայացնելով  հայ երաժշտարվեստի նվաճումներն ու կոմիտասյան կոթողները:

Նմանատիպ նյութեր