211652_close_icon
views-count1048 դիտում article-date 18:05 24-12-2023

Տեղի է ունեցել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի Օպերայի և բալետի ազգային թատրոնում տեղի է ունեցել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն։ Փոխանցում է shantnews-ը։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք, հոգևոր դասի ներկայացուցիչներ։

Ելույթ են ունեցել Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և անվանի մենակատարներ ու դիրիժորներ։

Նմանատիպ նյութեր