211652_close_icon
views-count62784 դիտում article-date 11:34 24-12-2021

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Կոտայքի մարզում Niva-ն բախվել է երկաթե արգելապատնեշին, Hyundai-ն էլ՝ Niva-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:40 –ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի 34.8-րդ կ հատվածում Երևանի բնակիչ, 26-ամյա Սերգեյ Ս.-ն իր  վարած ВАЗ 2121  մակնիշի ավտոմեքենայով ճանապարհի մերկասառույցի պատճառվ բախվել է  ճանապարհի աջակողմյան երկաթե արգելապատնեշին, ինչից հետո  Գեղարքունիքի մարզի բնակիչ, 47-ամյա Արմեն Մ.- ն իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով բախվել է Niva-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Hyundai-ի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 70-ամյա Հակոբ Ա.-ն, 59-ամյա Գոռ Ն.-ն և 42-ամյա Արտյոմ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության   2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի  2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

 Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել  է ոստիկանության  Չարենցավանի բաժին, որտեղից  ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+

Նմանատիպ նյութեր